Ինչ խախտումներ են հայտնաբերվել տարբեր վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն  և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր և տրանսպորտային միջոց, որի վարորդը երթևեկել է առանց դիմակի։

Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։ Վերահսկողական գործառույթների շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։




Լրահոս