
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այս և շատ այլ հարցեր քննարկվել են այսօր ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Քննարկվող հիմնական թեման երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտեր վերադարձնելու հարցն էր: Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են հիգիենայի և սանիտարական միջոցառումների խստիվ պահպանման անհրաժեշտությունը հանդիպումների ժամանակ: