Եվրամիությունը չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Բելառուսի հարցով հրավիրված արտահերթ գագաթնաժողովի ավարտին:
Բացի այդ, Բրյուսելը պատժամիջոցներ կսահմանի«երկրում տեղի ունեցող բռնության և ընտրություններում կեղծարարությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ,և չի բացառվում, որ նրանց թվում կհայտնվի նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հայտարարվել է նաև բելառուս ժողովրդի համար 53 մլն եվրոյի հատկացման մասին: Այսպիսի հայտարարությամբ գագաթնաժողովի ավարտին հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ «Բելառուսն ինքնուրույն պետք է գտնի իր ուղին, և դա պետք է տեղի ունենա երկրի ներսում երկխոսության արդյունքում»: