ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի հետ կապված ինչ խնդիրներ ու թերացումներ են հայտնաբերել ու նախօրեին Հայկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ինչ հարցեր են քննարկել ու ինչ բացահայտումներ են արել։
-Տիկին Հարությունյան, մենք տեղեկացանք, որ հանդիպում եք ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգաամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Խնդրում եմ ասեք, Դուք էի՞ք հրավիրել նրան հանդիպման, եւ ինչ բացատրություն տվեց պատգամավորը։
-Հայտարարագրի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել որոշակի տվյալների վերաբերյալ իրենից որոշակի պարզաբանումներ ստանալու։ Մենք ոչ թե գրավոր էինք դիմել, այլ բանավոր խնդրել էինք գալ հանձնաժողով, որպեսզի տեղում արագ եւ արդյունավետ պարզեինք ամբողջ տեղեկատվությունը։
-Այսինքն, Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրում հանձաժողովը ոչ իրական տեղեկություններ է հայտնաբերել, ինչի համար հրավիրել եք պարզաբանման։
-Հայկ Սարգսյանը իր հայտարարագիրը վաղուց ներկայացրել էր, ուղղակի հրապարակումներ եղան, անհրաժեշտություն եղավ պարզաբանման։ Ինքն իրականում իր հայտարարագիրը ներկայացրել էր, այնուհետեւ խնդրել էր որոշակի փոփոխություն կատարել ու դա զուգադիպեց իր շուրջ ձեւավորված այս խնդրի հետ։ Իսկ քանի որ մենք ընթացակարգ ունենք, որ մինչեւ Դատախազությունից կամ այլ մարմիններից տվյալ չենք ստանում, չենք թույլատրում, դա երկար պրոցես եղավ։ Հենց ստացանք հայտարարագիրը, հրապարակեցինք։ Տվյալների մասով կան անհասկանալի մասեր, որոնք այս պահին փորձում ենք հստակեցնել իր մասնակցությամբ։
-Հայկ Սարգսյանը ձեզ բացատրությո՞ւն է ներկայացրել այն հարցերի մասով, որտեղ դուք թերություն եք հայտնաբերել։
-Չէ, էլի մնացել է։ էլի կա ճշգրտման հնարավորություն իր կողմից, հիմա մենք սպասում ենք։
-Այիսնքն, նա խոստացել է իր ունեցվածքի հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնել Ձե՞զ։
-Այո, կճշգրտի եւ գրավոր կներկայացնի։
-Այդ ճշգրումը կապվա՞ծ է իրեն պատկանող White Shorja-ի տարածքի հետ։ Ի վերջո հաջողվե՞լ է Ձեզ պարզել այն պատագամովրինէր պատկանում թե ոչ։
-Չէ, հիմնականում դա հայտարարագրում առկա տվյալների վերաբերյալ է։ Նրա մասով մենք էլ զգուշացրել ենք, որ դեռեւս որոշակի տվյալների ձեռք բերման համար ուսումնասիրությունը շարունակվում է։
-Իսկ ըստ Ձեզ, Հայկ Սարգսյանը նպատա՞կ է ունեցել Կուռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից թաքցնել, որ տարածքն իրեն է պատկանում։ Ի՞նչ եք կարծում պատգամավորը միտումնավոր իր ունեցվածքը թաքցրել է։
-Չասեմ որեւէ մեկնաբանություն, քանի որ այն դեռեւս փաստերով չի հստատվել։ Ինչ էլ խոսեմ, կստացվի կանխակալ վերաբերմունք: Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություն է իրականացնում այդ մասով, այդպես չէ որ պատգամավորը ներկայացրեց իր փաստաթղթերը, մենք ուսումնսիրությունը կդադարեցնենք։ Հանձնաժողովն իր ուսումնասիրությունները շարունակելու է իրականացնել՝ պարզելու իրականությունը։ Քանի որ տարբեր տվյալների ուսումնասիրությւոններից շղթայական բաներ են բացվում։ Այս պահին անհնար է որեւէ դիրքորոծում ներկայացնել։
-Տիկին Հարությունյան, իսկ շատ պատգամավորներ կան, որոնց հայտարարագրերը այս պահին հանձնաժողովն ուսումնասիրում է՝ թերությունները հայնտաբերելու ուղղությամբ։
-Անկեղծ ասած, քանի որ ինքը՝ բազան, ավտոմատացված չի անում, ավելի շատ մենք դրանց մասին իմանում ենք, երբ դիմումներ ենք ստանում, որովհետեւ մենք ինքներս ձեռքով այդ ծավալը չենք կարողղանում ուսումնասիրել, որպեսզի տեսնենք, թե այդ մի քանի հազար մարդուց, քանիսն են, որ ճիշտ չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը։ Մոտավորապես հինգ հարյուր մարդկանց առանձնացրել ենք, որոնց հետ կապված կար ոչ ամբողջական տվյալներ, իրենց հետ կապված հարցերն այդեն լուծված են։ Այնպես չէ, որ բոլորինը հասցնում ենք անել։ Տարբեր խնդիրներ կան, որոնք փորձում ենք գտնել, արձանագրել, ավելացնել, թերությունները շտկել։ Օրինակ Հայկ Սարգսյանի հետ կապված ուսումնասիրությունը սկսվել է հրապարակումներից հետո։
Սոնա Գրիգորյան