Այսօր` սեպտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 10.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի 63/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածքում սպանված մարդ կա:Օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է “ՎԱԶ 2121” “Նիվա” մակնիշի 36 ՕՕ 160 համարանիշի ավտոմեքենան:Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 73-ամյա Շալիկո Եղիկյանի դիակը:Դեպքի վայր է ժամանել նաեւ դիակ տեղափոխող ավտոմեքենան:Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է հանցագործություն կատարողին, ով քիչ առաջ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաեւ, որ ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում է սպանություն կատարողը ինքնակամ ներկայացել ոստիկանության Էրեբունու բաժին, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, ֆոտոլրագրողն այս պահին չի հայտնում: Սակայն ֆոտոլրագրողին հայտն է դարձել, որ սպանություն կատարելուց առաջ հանցագործը փորձել է իր զոհին նախ էլեկտրահարման միջոցով սպանել, սակայն տեսնելով, որ այդպես ծերունին չի մահանում, երկաթե նիգով հարվածել է իր զոհի գլխին:Ոստիկանությունն արդեն առգրավվել է հանցագործության գործիքը` նիգը:Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի հատկանիշներով:Սպանության հանգամանքները կպարզի գործի նախաքննություն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Էլեկրահարելով չլինի, երկաթյա նիգով կլինի. Սպանություն Երեվանում (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ