5 երեխաների մայրը նույնպես հիվանդանոց է տեղափոխվել․ նրանք մկնդե՞ղ են կերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել է, որ օգոստոսի 18-ին իրենց պապի կողմից դաժան ծեծի ենթարկված երեխաների 4 եղբայներն ու քույրը տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:

Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հակոբջանյանի թոռներն են։ Ավելին մեզ հայտնի դարձավ, որ բացի 5 երեխաներից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երեխաների մայրը՝ Անուշ Բադալյանը: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիպովոլեմիկ-հեմոռագիկ շոկ, lll աստիճանի, կոագուլոպաթիա, ծանր աստիճանի անեմիա, արյունահոսություն միզասեռական համակարգից, գլխի ճակատային շրջանի առաջնային վիրաբուժական մշակված վերքից արյունահոսություն:

Ըստ բժիշկների նախնական վարկածի՝ երեխաներն ու նրանց մայրը մկնդեղ են կերել։ Իսկ թե որքանով է դա իրական, ցույց կտա տարվող քննությունը։ Ասել է թե՝ ընտանիքում առեղծվածային իրավիճակ է տիրում, որից փորձում են գլուխ հանել իրավապահները:




Լրահոս