ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստուգայցեր՝ մարզասրահներում․ ինչ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է ստուգայցերը մայրաքաղաքում եւ մարզերում: Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերի պահպանումը:

Երևանում դիտարկված մարզասրահներից մեկում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ մարզասարքերի միջև չի պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել է յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել է ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։

Մշտադիտարկումները շարունակվել են նաև Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում, որտեղ ևս խախտումներ են գրանցվել․ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, ախտահանիչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ։

Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։




Լրահոս