ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Հրազդանում

Երեկ՝ լուսադեմին՝ 06:10-ին, Հրազդանի բժշկական կենտրոնում ծնվել է օրվա հսկան՝ 5100 գրամ քաշով եւ 53 սմ հասակով, բնական ճանապարհով:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ թե ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը:

Տիրայր Հունանյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Նախորդ վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարել եմ ուշացումներով: Արդյունքում ձեւավորվել է վատ վարկային պատմություն, որի պատճառով բանկերը հրաժարվում են ինձ հետ նոր վարկային պայմանագիր կնքել: Արդյոք չկա՞ որեւէ հնարավորություն ինձ նորից վարկ տրամադրելու:

Հրաչուհի Կիրակոսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում՝ Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Ձեր վարկային պատմությունը բարելավելու համար պետք է ամբողջովին մարեք նախկինում գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց` նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

 

 




Լրահոս