«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի 65-ամյակը լրանալու է սեպտեմբերի 4-ին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պահանջում է, որ Բլեյանը պետք է թոշակի գնա, իսկ կրթահամալիրն էլ պետք է նոր տնօրեն ունենա:
Այդուհանդերձ, կրթական գերատեսչությունում դեմ չեն Բլեյանին այլ պաշտոնում տեսնելուն, ավելին՝ ասում են՝ նրան առաջարկվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։
Կրթահամալիրի ներկայացուցիչները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկելով, որ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի: Դեռեւս պատասխան չեն ստացել:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Արմլուր լրատվականը զրուցել է Աշոտ Բլեյանի հետ:
Մանրամասները տեսանյութում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍՓՅԱՆ