Armlur.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը հայտնեց, որ դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր եւ նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում, իսկ 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա, վերջիններս շարունակում են գտնվել վերակենդանացման բաժնում:
Երեկ Armlur.am-ին Տավուշի մարզում 6-ամյա երեխային դաժանորեն ծեծի ենթարկելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: մասնավորապես 6-ամյա երեխային ծեծի ենթարկած պապը Սամվել Հակոբջանյանը իրավապահներին բացատրել է, թե ինչու է ծեծել երեխաներին: Վերջինս իր ցուցմունքում ասել է, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձմերուկը կերել են , ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ , պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին: Այս ցուցմունքից հետո իրավապահները միջնորդելու են պապիկին Սամվել Հակոբջանյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականովե վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանն է: Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հակոբջանյանը փայտով ծեծի է ենթարկել Սերգեյին և 4-ամյա Նաիրին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրին նույնպես տեղափոխվել է հիվանդամոց։ Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Սամվել Հակոբջանյանը ձերբակալվել է։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում:
Դեպքից 1 օր անց հիվանդանոց տեղափոխվեց 5 երեխա երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:
Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հակոբջանյանի թոռներն են Ավելին հայտնի դարձավ, որ բացի 5 երեխաներից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երեխաների մայրը Անուշ Բադալյանը: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիպովոլեմիկ-հեմոռագիկ շոկ, lll աստիճանի, կոագուլոպաթիա, ծանր աստիճանի անեմիա, արյունահոսություն միզասեռական համակարգից,գլխի ճակատային շրջանի առաջնային վիրաբուժական մշակված վերքից արյունահոսություն:
Ըստ նախնական վարկածի՝ ընտանիքի անդամները ինչ-որ կասկածելի բան են կերել, մասնավորապես կասկածներ կան, որ մկնդեղ են կերել: Ասել է թե՝ ընտանիքում առեղծվածային իրավիճակ է տիրում, որից փորձում են գլուխ հանել իրավապահները: Եվ ահա այսօր ձերբակալվել է նաեւ երեխաների հորաքույրը:
Ք.Մ.