2020 թվականի մարտի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ:
Կառավարության ղեկավարն առաջարկել է ծնողներին ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը:
Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է նաև, որպեսզի քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:
Վարչապետի առաջարկի շուրջ ծավալվել է քննարկում, Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկությունները: Արդյունքում՝ վերը նշված առաջարկն արժանացել է հավանության և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև մինչ ապրիլի 10-ը հանդիպել ևս մեկ անգամ՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով: Եվ ահա հանձնաժողովում ներգրավված փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց թե գործով ինչ աննախադեմ որոշում է կայացվել եւ օգոստոսի 3-ին ինչ որոշում է ստորագրվել:
Մանրամասները՝ տեսանյութում