ԱՀԿ-ում նշել են կորոնավիրուսի համավարակի ավարտի հնարավոր ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

«Մեր իրավիճակում ունենք մեծ քանակի տեխնոլոգիաներ: Մեծ շփումների ընթացքում վարակն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս կասեցնել վարակի տարածումը: Մենք հույս ունենք, որ կհաջողվի համավարակի ավարտին հասնել ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ համեմատելով 1918թ. իսպանական գրիպ համավարակն ու կորոնավիրուսը:




Լրահոս