Գինու փառատոնի անցկացմանը պետությունը տրաամդրել է երեք միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին Արենի գյուղում տեղի կունենա Գինու ամենամյա փառատոն: 2004 թվականից փառատոնն անցկացվել է ընդհատումներով, վերջին երեք տարում, սակայն, անցկացվում է առանց ընդհատումների,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը` հավելելոն, որ փառատոնին կմասնակցեն մի շարք պաշտոնյաներ եւ կներկայցվեն գինու լավագույն տեսակները եւ ճաշատեսակներ:Համառոտ ներկայացնելով ծրագիրը՝ փառատոնի հիմնադիր Նունե Մանուկյանն իր հերթին հավելեց, որ այս տարի պետական զգալի աջակցություն է ցուցաբերվել: Առաջին անգամ գյուղացիներն իրենց տները կտրամադրեն՝ որպես հանգստյան գոտիներ: Մշակութային մասը կտարածվի գյուղով մեկ: Նա տեղեկացրեց, որ կլինի երեք մրցույթ ` “Հայաստանը ձեր աչքերով” մրցույթ, “Լավագույն գինու պիտակի մրցույթ”, “Ոսկե տակառիկ-2011” լավագույն գինու մրցույթ՝ գինի արտադրողների միջեւ: Կազմակերպչիների խոսքով` Արենի գյուղի 540 տնտեսություններից 80-ը կմասնակցեն փառատոնին՝ իրենց տաղավարներով, գինիներով: Փառատոնին կմասնակցեն նաեւ մարզի ութ գինեգործական ընկերություններ, գինեգործներ՝ ԼՂՀ-ից ու Հայաստանի տարբեր շրջաններից: Ցանկացողները պետք է ձեռք բերեն 2500 դրամ արժողությամբ տոմսեր՝ Երեւանից Արենի մեկնելու համար: Փառատոնի անցկացման համար պետությունը տրամադրել է երեք միլիոն դրամ: 




Լրահոս