ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու օրական 3 հազար թեստավորում այդպես էլ չարվեց. Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռեւս հուլիսի 7-ին վստահեցրել էր, թե  առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակը կավելանա եւ Հայաստանում օրական 3000 թեստավորում կիրականացվի։ Նա վստահեցրել էր, թե 1-3 շաբաթում միայն պետպատվերով իրականացվող թեստերի քանակը կհասնի 3000–ի, իսկ մասնավոր կենտրոնների թեստավորման թվերն էլ որ գումարվեն դրան, կդառնա, որ օրական 4000 թեստ է արվում Հայաստանում։

Այսպիսով, ArmLur.am-ը փորձել է պարզել, թե նախարարի այս հայտարարությունից մեկուկես ամիս անց ինչ է փոխվել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի թվաքանակում եւ արդյոք կատարվել են նախարարի խոստումները:  Նախարարն իր հայտարարությունն արել էր հուլիսի 7-ին ու որպես ժամկետ նշել 1-3 շաբաթը: Այսպիսով, ներկայացնենք իրավիճակը հուլիսի 14-ից սկսած մինչ օրս. նրա հայտարարությունից մեկ շաբաթ անց:

Հուլիսի 7. Իրականացվել է 2 հազար 83 թեստավորում,

Հուլիսի 8. իրականացվել է 1995 թեստավորում.

Հուլիսի 9. 2050 թեստավորում,

Հուլիսի 10. իրականացվել 1888 թեստավորում,

Հուլիսի 11. իրականացվել է 1885 թեստավորում,

Հուլիսի 12. իրականացվել է 698 թեստավորում

Հուլիսի 13.   իրականացվել է 1115 թեստավորում,

Հուլիսի 14. իրականացվել է 2 հազար 418 թեստավորում,

Հուլիսի 15.  իրականացվել է 2190 թեստավորում,

Հուլիսի 16. իրականացվել է 1704 թեստավորում

Հուլիսի 17. թեստավորման թիվը՝ 1969,

Հուլիսի 18. արվել է 1634 թեստավորում,

Հուլիսի 19. թետավորման թիվը՝ 391

Հուլիսի 20. իրականացվել է 1072 թեստավորում,

Հուլիսի 21. իրականացվել է 1718 թեստավորում,

Հուլիսի 22. իրականացվել է 1981 թեստավորում,

Հուլիսի 23. իրականացվել է 1935 թեստավորում,

Հուլիսի 24. իրականացվել է 1850 թեստավորում,

Հուլիսի 25. իրականացվել է 1488 թեստավորում,

Հուլիսի 26. իրականացվել է 314 թեստավորում,

Հուլիսի 27. իրականացվել է 1061 թեստավորում,

Հուլիսի 28. իրականացվել է 1853 թեստավորում,

Հուլիսի 29. իրականացվել է 1374 թեստավորում,

Հուլիսի 30. իրականացվել է 1982 թեստավորում,

Հուլիսի 31. իրականացվել է 1920 թեստավորում,

Օգոստոսի 1. իրականացվել է 1045 թեստավորում,

Օգոստոսի 2. իրականացվել է 151 թեստ,

Օգոստոսի 3. 1069 թեստավորում,

Օգոստոսի 4. իրականացվել է 1848 թեստավորում,

Օգոստոսի 5. իրականացվել է 1588 թեստավորում,

Օգոստոսի 6. իրականացվել է 1394 թեստավորում,

Օգոստոսի 7. մեկ օրում արվել է 1444 թեստ,

Օգոստոսի 8.  իրականացվել է 1576 թեստավորում,

Օգոստոսի 9. իրականացվել է 340 թեստավորում,

Օգոստոսի 10. իրականացվել է 968 թեստավորում,

Օգոստոսի 11. իրականացվել է 1710 թեստավորում,

Օգոստոսի 12. իրականացվել է 1465 թեստավորում,

Օգոստոսի 13. իրականացվել է 1465 թեստավորում,

Օգոստոսի 14. թեստավորման թիվը՝ 1827,

Օգոստոսի 15. իրականացվել է 1521 թեստավորում,

Օգոստոսի 16. թեստավորման թիվը՝ 284

Օգոստոսի 17. իրականացվել է1067 թեստավորում,

Օգոստոսի 18. թեստավորման թիվը՝ 1906,

Օգոստոսի 19. իրականացվել է 1993 թեստավորում,

Օգոստոսի 20. իրականացվել է 1636 թեստավորում,

Օգոստոսի 21. իրականացվել է 1494 թեստավորում.

Այսպիսով. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունից մեկուկես ամիս անց չի եղել մեկ օր, երբ օրական արվող թեստերի թիվն անցնի 3 հազարը. ամեն դեպքում դա փաստում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս