Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն. մասնագիտական հանձնաժողովը հավանություն տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ակտիվորեն շարունակում է աշխատել: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել  բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ՝

– Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ։

– ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։

Նա նաև հայտնում է, որ ստեղծվելիք դատարանը թերևս կկոչվի «Գերագույն»: Սակայն դեռևս հստակ չէ այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները:




Լրահոս