Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ նոր կանոններով, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի։ Բացի այդ՝ դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձակազմի անդամները պարտադիր դիմակ են կրում։
Այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչպես են աշակերտները դասերին նստելու դիմակներով: ArmLur.am-ը որոշեց հարցման միջոցով պարզել երևանցիների կարծիքը՝ նշված դրույթների վերաբերյալ: Արդյոք վերջիններս այս պայմաններում պատկերացնում են ուսումնական գործընթացի կազմակերպումը:
Հավելենք, որ դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է: Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից՝ հետևյալ սկզբունքներով՝ 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի: Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Սովորողները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան