
Այսօր
հրավիրված ասուլիսից առաջ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին լրագրողները հարց ուղղեցին,
թե արդյոք ՀՀԿ-ն առաջակել է ամենասկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանին ներգրավվել
իրենց կուսակցության նախընտրական ցուցակում: Հովհաննես Սահակյանը ժպտալով պատասխանեց,
թե այդ մասին տեղեկացված չէ, սակայն չբացառեց, որ ՀՀԿ-ում կան “տղերք, որոնք հնարավոր ա Անժելա Սարգսյանին
այդպիսի առաջարկ արել են “: Լրագրողները
պարզաբանեցին, որ տեղեկտվություն է տարածվել, թե Անժելա Սարգսյանին երեք քաղաքական
կուսակցություններ առաջարկել են «մտնել» իրենց նախընտրական ցուցակներ: Փոխանցում է zham.am -ը: