
Օգոստոսի 22-ին, Ժամը 09:15-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սվերդլով գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։51-ին, մարվել՝ 10։46-ին։ Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և ամառային խոհանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 14 քմ)։