Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ակտիվորեն շարունակում է աշխատել: Քննարկումների արդյունքում բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսվելու է, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ, բայց այդ՝ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։ Այս որոշման շուրջ ArmLur.am-ը զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ:
Մասնագիտական հանձնաժողովը նաեւ որոշել է, որ ստեղծվելիք դատարանը թերևս կկոչվի «Գերագույն»: Սակայն դեռևս հստակ չէ այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան