Էքսկուրսիաների, ուխտագնացության ընթացքում խախտվել են հակահամաճարակային անվտագության կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է ՀՀ մարզերում պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, էքսկուրսիաների ընթացքում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնների պահպանումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, օգոստոսի 22-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու, Արա լեռան, Ծաղկեվանքի, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում տեսուչների կողմից արձանագրված հիմնական խախտումները եղել են մարդկային կուտակումները, դիմակը ոչ ճիշտ կրելը, անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելը։

Դիմակ չկրելու դեպքերով ոստիկանների կողմից կազմվել են արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագիտական խմբերի կողմից հանրապետության ողջ տարածքում ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն ուղեկցվում են պարբերաբար իրականացվող իրազեկման և բացատրական աշխատանքներով, նաև սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման ցուցումներով։




Լրահոս