Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները, այս մասին Հարությունյանը հայտնել է մայրաքաղաքում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ։
«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են»,- նշել է ԱՀ նախագահը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը իրենց հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնեն միասնաբար՝ սրտացավ ու նվիրված աշխատանքով: