կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Աիդա Դ․-ին (ծնված 1930 թ.), ում փրկարարները մոտեցրել են շատապօգնության ավտոմեքենային։ Աիդա Դ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։