Կորոնավիրուսից նախորդ վերջին օրում մահացած քաղաքացիները եղել են 71 եւ 62 տարեկան տղամարդիկ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 255 է: