Ցածր կալորիականություն ունեցող և մանրաթելերով հարուստ այս բանջարեղենը պարունակում է մի շարք միկրոտարրեր ու հանքանյութեր, ուստի սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր ոք պետք է իր ամառային սննդակարգը հարստացնի դդմիկով:
Դդմիկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 17 կկալ, ուստի այն հիանալի մթերք է գեղեցիկ կազմվածքը պահպանելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Սակայն լավ արդյունքի հասնելու համար հարկ է հիշել, որ հարկավոր է հրաժարվել կիսաֆաբրիկատներից, ճարպոտ մթերքից ու արագ սննդից:
Դդմիկն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումն ու սրտի աշխատանքը: Բացի այդ, այս բանջարեղենի օգնությամբ կարելի է մաքրել նաև անոթները: Դդմիկը պարունակում է մեծ քանակությամբ A և C վիտամիններ, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի ու տեսողության վրա: Սակայն հարկ է հիշել, որ դդմիկից օգուտ ստանալու համար հարկավոր է մոռանալ այն տապակելու սովորության մասին և պատրաստել բանջարեղենն այլ մեթոդներով: