Հայաստանի շախմատի հավաքականը զիջեց Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաայաստանի շախմատի ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առցանց Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օնլայն Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց առաջատար Ռուսաստանի հետ և զիջեց 2:5-3:5 հաշվով: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը:

Առցանց Օլիմպիադայի խմբային փուլի ավարտին մնաց 1 տուր: Այն կավարտվի օգոստոսի 23-ին: Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանցթիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, ՍամվելՏեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և ԼիլիթՄկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, ՍուսաննաԳաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան: Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:




Լրահոս