Եգիպտացորենը մեծ սննդային արժեք և առողջարար հատկություններ ունի, ինչպես նաև հարուստ է A, B, Е վիտամիններով: Եփած եգիպտացորենն ունի հետևյալ օգտակար հատկանիշները.
1. Եգիպտացորենը հիանալիորեն կանխում է Ալցհեյմերի հիվանդության վտանգը:
2. Այն օգտակար է ավելորդ քաշի դեմ պայքարում:
3. Նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը:
4. Նվազեցնում է խոլեստերինի կլանումն արյան մեջ:
5. Կարգավորում է շաքարախտն ու հիպերտոնիան:
6. Ուժեղացնում է ոսկորները:
7. Կարգավորում է մարսողության գործընթացը:
8. Դրական է ազդում մաշկի և տեսողության վրա: