Կադրեր Մինսկում տեղի ունեցած ցույցից. փողոց է դուրս եկել 100 000 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե երեկ Բելառուսի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիան բավականին սակավամարդ էր, ապա այսօր ընդդիմադիրները «գրավել էին» քաղաքի կենտրոնը. փողոց էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ:

Ընդդիմադիրների հաշվարկով հավաքվածների թիվը հարյուր հազար էր: Անկախության հրապարակում ակցիան բավականին խաղաղ է ընթացել: Այնուհետև ցույցի մասնակիցները շարժվել են դեպի Կառավարության տուն և «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշարձան-համալիր: Ընդ որում, Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ զինված ուժերը Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները պաշտպանելու է ցուցարարներից, և որ նրանք գործ կունենան բանակի հետ:




Լրահոս