ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխադրում իրականացնող վարորդները պետք է քննություն հանձնեն և վկայագիր ստանան. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Մասնավորապես, այդ օրենքում փոփոխություններով փորձ է արվում սահմանել ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, հոդվածներում մեկի փոփոխությամբ ամրագրվում է. «Ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) և թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան գործարար բարի համբավ, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և մասնագիտական որակավորում»։

Լիազոր մարմինը միջպետական փոխադրումներ իրականացնելու բոլոր տեսակի իրավունքները տրվում են միայն այն կազմակերպություններին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն առկա են լիազոր մարմնի միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային գրանցամատյանում: Էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառվելու համար կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնում են բանկային տեղեկանք առնվազն 9000 եվրոյին համարժեք դրամ մեկ տրանսպորտային միջոցի դեպքում և առնվազն 5000 եվրոյին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ տրանսպորտային միջոցի համար, կամ բանկային երաշխիք սահմանված գումարի չափով, ինչպես նաև փոխադրումների կառավարչի մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն։

Կազմակերպությունը պետք է ունենա մասնագիտական որակավորման վկայական ունեցող փոխադրումների կառավարիչ: Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում անընդմեջ 10 տարվա կառավարման ստաժ ունեցող անձինք ազատվում են որակավորման քննություն հանձնելուց:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է հանձնեն նախնական մասնագիտական որակավորման տեսական քննություն և ստանան մասնագիտական որակավորման վկայագիր (ՄՈՎ): ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի վարորդի մասնագիտական որակավորման քարտի վրա: Առաջին վերապատրաստման դասընթացը վարորդը պետք է անցնի ոչ շուտ, քան ՄՈՎ-ը ստանալուց հինգ տարի հետո: :

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս