Հայաստանում օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 33 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 42825 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 195574, վերջին մեկ օրում` 380 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5666 պացիենտ, նվազել է 28-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 36049 անձ` վերջին մեկ օրում 58 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 854 է:
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է: