Թաղում էր եղել, մասնակցել էին ու 15 հոգի վարակվել. Վարդենիսի պոլիկլինիկայի բժիշկը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի համայնքապետարանից հայտնել էին, որ համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել և կոչ էին արել համաքաղաքացիներին պահպանել հակահամաճարակային անվտագության բոլոր կանոնները:

Armlur.am-ը զրուցել է Վարդենիսի պոլիկլինիկայի բժիշկ Լիլիթ Գասոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է այնտեղ այս պահին, քանի որ վերահսկողությունն իրականացվում է պոլիկլինիկայի կողմից: Հիշեցնենք նաեւ, որ բժիշկը դեռեւս ապրիլին վարակվել էր կորոնավիրուսով ու նրա դրական թեստից հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսում կորոնավիրուսի մեծ օջախ կա:

-Տիկին Գասոյան, ըստ Վարդենիսի համայնքապետարանի, վարակի նոր օջախ է բռնկվում: Խնդրում՝ եմ կասեք ի՞նչ իրավիճակ է, արդյոք կրկին վարակակիրների թիվը շատանում է քաղաքում:

Շաբաթվա կտրվածքով, որ նայում էինք, հուլիսին ունենում էինք 22-26 հիվանդ, բայց կոնկրետ այս պահին 4 հիվանդ ունեմ:

-Այսինքն, հիվանդների թիվը չի ավելացե՞լ:

Շաբաթվա կտրվածքով կարող եմ ասել, որ գնալով պակասում է հիվանդենրի թիվը:

-Բայց Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրել են, որ վիրուսի նոր բռնկում կա:

Չէ, ուղղակի ամսվա ընթացքում թաղում էր եղել Վարդենիսում, այդ ժամանակահատվածում 15 հոգի հիվանդացան, բայց իրենց արդեն էվակուացրել ենք, բուժումը կազմակերպել ենք, մոբիլիզացրել ենք ու ներկա պահին չկա նման բան: Բոլորին հետազոտել ենք, դրականներին էլ բուժումը կազմակերպեցինք: Թաղում էր եղել, մասնակցել էին ու վարակվել էին 15 հոգի, թե չէ ուրիշ բան չկա:

-Նշվում է, որ տարբեր ընտանիքներում բռնկում էվարակի, այս պահին էլ իրավիճակը գնալով վատանում է:

Չէ, չէ, ինձ կոնկրետ, որ դիմեն, պետք է դիմեին, չկա նման բան, չեն դիմել, բռնկման մասին բան չկա, ես կրկնում եմ, որ շաբաթվա կտրվածքով նակինում ունենում էինք 20-26, հիմա այս պահին 4 հոգի ունենք, սրանք փաստեր են, որոնք ես ներկայացնում եմ: Վարդենիսը եւ կից համայնքներին հետեւում է պոլիկլինիկան, մենք նաեւ ունենք 6 ամբուլատորա, որի գործընթացը մենք ենք կազմակերպում:

-Իսկ Վարդենիսի բժիշկների շրջանում վարակակիրները շատ են, կա՞ն հիվանդներ:

Այս պահին հիվանդների շրջանում չունենք, բոլորը վերահսկողության տակ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս