Գերագույն դատարան ստեղծելու որոշման շուրջ քննարկումները շարունակվում են: Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հեռանկարն արդեն բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել: Բանն այն է, որ հանրային քննարկման արդյունքում հավանության արժանանալու պարագայում 2021 թվականին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, իսկ արդեն 2022 թվականից կսկսի գործել նոր դատական մոդելը:
Եվ հեն այս ժամկետներն են քննադատության պատճառ դարձել, թե ինչ իմաստ ունի 2 տարվա համար դիմել սահմանադրական փոփոխությունների, ընտրել ՍԴ նոր անդամներ, նոր նախագահ, սակայն երկու տարի անց հրաժեշտ տալ նրանց: Բանն այն է, որ Գերագույն դատարանը գործելու է նոր կազմով, դատավոր դառնալու համար նոր պահանջներով եւ արդեն ակնհայտ է, որ այժմյան ՍԴ անդամները կամ դատավորները նոր մարմնում չեն լինի, ինչն արդեն դժգոհությունների պատճառ է հանդիսացել:
Հետաքրքիր է, որ փաստորեն այս մոդելի վերաբերյալ կարծիքները կիսվել են նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում և իրենք եւս դեռ չեն որոշել, թե դատական համակարգի որ տարբերակն է ավելի լավը: Նկատենք, որ մոտ օրերս արդեն Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ գումարի և ընտրի Սահմանադրական դատարանի դատավորներին: Այս պահին թեկնածուները երկուսն են՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանը, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանը, իսկ կառավարության թեկնածուն կլինի թերևս Էդգար Շաթիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում