Վաղը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգային երեք
հարցով։

Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։




Լրահոս