ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեղվածություն չկա. Դատախազի նախկին տեղակալը՝ իր հեռանալու պատճառների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը: Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով՝ Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Իսկ ինչու հեռացավ Գլխավոր դատախազի տեղակալը:

Դատախազությունում լուրեր կան, որ Արթուր Դավթյանն իրեն շրջապատում է հավատարիմ եւ մտերիմ մարդկանցով, եւ Դավիթ Մելքոնյանի հեռանալը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրեն չեն վստահել, ուստի վերջինս ճիշտ է համարել հեռանալ համակարգից: Ավելին, լուրեր կան, որ Դավիթ Մելքոնյանին համակարգ է բերել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, եւ նա համարվել է Գեւորգ Կոստանյանի կադրը: ArmLur.am-ը տեղեկությունը փորձեց պարզել անձամբ Դավիթ Մելքոնյանից:

Մանրամասները տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս