Թոռնիկներին ծեծի ենթարկած 58-ամյա Սամվել Հակոբջանյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թոռնիկներին ծեծի ենթարկած 58-ամյա Սամվել Հակոբջանյանը կալանավորվեց: ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սամվել Հակոբջանյանը՝  նրա դստեր երեխաներին ծեծի ենթարկելու եւ մկնդեղ տալու համար:

Գրել էինք, որ 6-ամյա երեխային ծեծի ենթարկած պապը Սամվել Հակոբջանյանն իրավապահներին բացատրել է, թե ինչու է ծեծել երեխաներին: Վերջինս իր ցուցմունքում ասել է, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձմերուկը կերել են, ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ, պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին: Այս ցուցմունքից հետո իրավապահները միջնորդելու են պապիկին՝ Սամվել Հակոբջանյանին, դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևանե բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Դեպքից 1 օր անց հիվանդանոց տեղափոխվեց 5 երեխա։ Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:

Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հակոբջանյանի թոռներն են։ Ավելին հայտնի դարձավ, որ բացի 5 երեխաներից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երեխաների մայրը Անուշ Բադալյանը: Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է միայն պապիկին կալանավորելու որոշումը, իսկ 5 երեխաների մայրիկին չեն կալանավորել, քանի որ տեղեկությունների համաձայն, վերջինս կրկին հղի է:

Քնար Մանուկյան




Լրահոս