ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ականի մասով առաջին դատական հայցը. ինչ է պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հարցով առաջին դատական հայցը ներկայացվեց ՀՀ Վարչական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ոստիկանության Մալաթիայի բաժինը դիմել է ՀՀ Վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Համլետ Ղազարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկել:

Իսկ ով է Համլետ Ղազարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Համլետ Ղազարյանը հունիսի 14-ին մասնակցել է Ազգային Անվտանգության դիմաց իրականացված բոողքի ակցիայի, որն իրականացվում էր ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Նշենք, որ գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, սպասենք զարգացումներին :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս