Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:

Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:




Լրահոս