Լուկաշենկոն աշխատանքից ազատել է դեսպանի․ վերջինս աջակցել է բողոքի ակցիաների մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Սլովակիայում Բելառուսի  դեսպան Իգոր Լեշչենյային, ով աջակցել է բողոքի ակցիաների մասնակիցներին։ Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը։

Օգոստոսի 15-ին դեսպանն աջակցել է նախագահական ընտրություններից հետո խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին:

Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ վիդեոուղերձից հետո Իգոր Լեշչենյան հրաժարական է տվել: Նա մտադիր է Բելառուսի վերադառնալ մոտ ժամանակներս:




Լրահոս