«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որ վերջին շրջանում բնակվում է Մոսկվայում, պարզվում է գիտական լուրջ հաջողություններ է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոստանյանը միայն վերջին 2 տարում իր գիտական գործունեության արդունքում հրապարակել է 3 մենագրություն, 2 դասագիրք և 25-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս մի շարք հեղինակավոր ամսագրերում (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիաև, այլն), հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Նկատենք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանն իր գիտական հոդվածներում և հարցազրույցներում բարձրաձայնում է մեր հասարակությունում, ինչպես նաև հետխորհրդային երկրներում և իրավագիտության ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, համեմատական վերլուծություն իրականացնելով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների և արտահայտած դիրքորոշումների հետ: Հասարակության լայն շրջանակներին անհայտ էր նաև Կոստանյանի ներդրումը մանկավարժական գործունեությունում: Կոստանյանը շուրջ 12 տարի դասավանդել է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական, և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իսկ այս պահին դասավանդում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության կրթական հաստատություններում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։