![](https://armlur.am/wp-content/uploads/2020/08/karavarutyun1-2.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, ըստ որի յուրաքանչյուր համայնք ունենալու է իր աշխարհազորը, որի ղեկավարը լինելու է համայնքի ղեկավարի տեղակալը:
Աշխարհազորը պետք է մասնակցի երկրի պաշտպանությանը արտաքին հարձակման կամ դիվերսիոն ներթափանցումների ժամանակ: Համայնքի աշխարհազորը կարող է համալրվել բացառապես համայնքում հաշվառում ունեցողներով: Հետաքրքիրն այն է, որ նախագծով խտրականություն չի դրվում աշխարհազորայինների սեռային պատկանելության առումով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: