Կատարվել է լորի անօրինական որս. տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության և և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից անցկացված ստուգայցերի ընթացքում արձանագրվել են որսի կանոնների խախտման դեպքեր։ Ինչպես տեղեկացրին նշված տեսչական մարմնից, օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի հարակից որսահանդակում քաղաքացիներ Ե.Մ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Զ.-ի և Ա.Գ.-ի կողմից, որսաշրջանի փակ ժամանակ կատարվել էր լորի անօրինական որս։

Առգրավվել են հարթափող որսորդական հրացաններ (4հատ) և 6 հատ լոր։ Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Նույն մարզի Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերի հարակից որսահանդակում Բալահովիտ գյուղի բնակիչ Ռ.Մ.-ի մոտից առգրավվել է որսորդական հարթափող հրացան։ Նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Վերոնշյալ տարածքից առգրավվել են ցորենի դաշտում տեղադրված՝ լոր կանչելու համար նախատեսված, արգելված էլեկտրոնային 2 սարքեր (манок): Ստուգայցերը շարունակվում են, հավաստիացնում են տեսչական մարմնից։

 




Լրահոս