111 նոր դեպք, առողջացել է 426 հոգի. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 42.936-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 42.936 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 196873, վերջին մեկ օրում` 1299 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5343 պացիենտ, նվազել է 28-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 36475 անձ` վերջին մեկ օրում 426 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:




Լրահոս