Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Խաչատրյանի գործով այսօր նշանակված նիստը հետաձգվել է։ Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի լրագրողներ,

այսօր ժամը 12-ին նշանակված էր Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։

Տեղեկացնում եմ, որ նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։

Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝Տիգրան Մեծ 23/1)»։




Լրահոս