Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային երեք հարցով։ Քիչ առաջ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնեց, որ ԵՊՀ ՀԽ քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը:
Հիշեցնենք, որ նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը։