ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրվել է իր հերթական արձակուրդը՝ մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ: Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ վերջին օրերին Արսեն Թորոսյանը շատ «պասիվ» է, կարելի է ասել՝ որեւէ գործառույթ չի իրականացնում, միայն հինգշաբթի օրը ներկայացել էր կառավարության նիստին: Հետաքրքիր է, որ Թորոսյանն անգամ ջնջվել է սոցիալական ցանցերից: