Գևորգ Պետրոսյանը չի մասնակցում նիստերին. նրան հեռացնելու հարց կդրվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մեր տեղեկություններով, վերջին երկու նիստերից բացակայում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Բանն այն է, որ նա նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնել է Սահմանադրության մեջ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ամրագրելու առաջարկը եւ դրանից հետո սպասում է պատասխանի, եւ, եթե առաջարկը տեղ գտնի, ապա նա կշարունակի մասնակցել հանձնաժողովի հերթական նիստերին,  իսկ հակառակ դեպքում՝ ոչ:

Հավելենք, որ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ, եւ նիստերից պարբերական բացակայությունը կարող է հեռացման պատճառ դառնալ: Ավելին, հանձնաժողովում արդեն հնչել է Գևորգ Պետրոսյանի  հեռացման հարցը քննարկման դնելու առաջարկ, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացվել:

Հավելենք, որ հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ կողմ 8 ձայնով հավանության էր արժանացել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման հարցը:




Լրահոս