Մենք հավատումենք, որ մարդկային կարողությունները անսահման են. Cascade People & Business

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շատ առաջատար ընկերություններ արդեն միացել ենՀՀ ՄՌ ասոցիացիայի՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համատեղ անցկացվող «Աշխատող ԳործON» ծրագրին, որի նպատակը կորոնավիրուսի հետևանքով աշխատանքը կորցրած մարդկանց աջակցելն է։ Այդ ընկերություններից մեկն էCascade People & Business խորհրդատվական ընկերությունը։ Հոդվածում կպատմենք՝ ինչ հիմնական գործունեություն է ծավալում ընկերությունը և ինչ է առաջարկում «Աշխատող ԳործON» ծրագրի մասնակիցներին։

Արդեն 12 տարի է, ինչCascade People & Business-ը Հայաստանումմ արդկային ռեսուրսների ոլորտում ծառայություններ մատուցող առաջատարներից է (www.cascade.am)։ Ընկերությունը մրցունակ է ոչմիայն հայաստանյան, այլև տարածաշրջանի շուկայում, ուստի ներկայումս իր գործունեությունն ընդլայնում է դեպի տարածաշրջան:

Cascade People & Business-ի մատուցած ծառայությունների շրջանակը բավականին լայն է․ ընկերությունն իրականացնում է ՄՌ կառավարման ոլորտում համալիր ծառայություններ և խորհրդատվություն անհատների ու բիզնեսի համար «մեկ պատուհանի» սկզբունքով:
Անհատները կարող են ստանալ ՄՌ ոլորտում SHRM որակավորում ձեռք բերել ու աջակցություն, մասնագիտական կողմնորոշում հավաստագրված մասնագետների կողմից, բազմաթիվ հեղինակային դասընթացներ ՄՌ կառավարման ոլորտում, օրինակ՝ «10 քայլ դեպի ՄՌ կառավարում» որակավորումը բարձրացնող դասընթացը: Ընկերությունը լուրջ քայլեր է անում մասնագիտական կողմնորոշման բնագավառում իր հայտնի zoomin! ծրագրի շրջանակներում։ Ընդ որում, Cascade People & Business-ը ծրագրեր է իրականացնում ոչ միայն այն անհատների համար, ովքեր արդեն ընտրել են իրենց կարիերան և կարիք ունեն այն վերափոխելու կամ հասկանալու իրենց նպատակները, այլև նրանց հետ, ովքեր նոր են սկսում իրենց մասնագիտական կողմնորոշման ճանապարհը։

Ընկերություններին կհետաքրքրեն ՄՌ բաժնի ամբողջական կառավարումը Cascade-ի կողմից,ՄՌ աուդիտը,բիզնեսի համար անձնակազմի հավաքագրումը, թիմի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնողզարգացման ծրագրերը, ինչպես նաևՄՌ ծրագրային լուծումները։

Cascade People & Business-ը՝ «Աշխատող ԳործON» ծրագրի մասնակից

Կարևորելով աշխատանքի հնարավորություններ ստեղծելը հատկապես կորոնավիրուսով պայմանավորված այս դժվարին շրջանում՝ Cascade People & Business ընկերությունը միանում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության կողմից համատեղ իրականացվող «Աշխատող ԳործON» ծրագրին։

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված տնտեսական հետևանքները մեղմելն ու պանդեմիայի պատճառով աշխատանքն ու եկամուտը կորցրած մարդկանց աջակցելը։

Cascade-ում հավատում են, որ մարդկային կարողությունները անսահման են և անեզր, ուստի կենսական է տաղանդների բացահայտումը։ Դա է պատճառը, որ «Աշխատող ԳործON» ծրագրի շրջանակներում ընկերությունն առաջարկում է պրակտիկայի և ֆրիլանսինգի հնարավորություն տարբեր մասնագությունների ոլորտում, ինչն անշուշտ կօգնի մասնակիցներին հետագայում իրենց տեղը գտնել ՄՌ շուկայում։

«Մարտահրավերները շատ հաճախ առավել մեծ հեռանկարներ են բացահայտում, և ձեզ հարկավոր է ճիշտ դռներ թակել։ Իսկ այդ ճանապարհը մենք պատրաստ ենք կիսել ձեզ հետ», – նշում է Արփի Կարապետյանը, Cascade People & Business ընկերության հիմնադիրն և գլխավոր տնօրենը։
Պրակտիկայի կամ ֆրիլանսիգնի հնարավորությունից օգտվել ցանկացողները կարող են մասնակցել սեպտեմբերի 10-ին կայանալիք մարաթոնին՝ գրանցվելով այս հղումով։

Գործընկերական նյութ




Լրահոս