“Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Արման Գալոյանը հայտարարություն է տարածել. “Սեպտեմբերի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն աննախադեպ խայտառակ վճիռ է կայացրել` ընդդեմ ավելի քան 1 տարի լույս չտեսնող “Հայք” օրաթերթի: Դատարանը բավարարել է Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանի հայցն` ընդդեմ “Հայք” օրաթերթի խմբագրության եւ նախկինում այդ թերթի, (այժմ` “lragir.am” կայքի եւ “Ժողովուրդ” օրաթերթի) թղթակից Արման Գալոյանի: Որպես երկրոդ պատասխանող էր ճանաչվել էր լրագրողի տեղեկատվության աղբյուրը` Սվետլանա Առաքելյանը, որն էլ հարցազրույց էր տվել թերթին` իր ամուսնու սպանության վերաբերյալ: Դատարանը ապացուցված է համարել, որ հոդվածում Սվետլանա Առաքելյանի տրամադրած տեղեկատվության բառացի շարադրանքն է զետեղվել հոդվածում, մեջբերվել որպես ուրիշի ուղղակի խոսք` չակերտների մեջ: Ու քանի որ հոդվածում առկա է հղում սկզբնաղբյուրին, պատասխանատվությունը կրում է ոչ թե լրագրող Արման Գալոյանը, այլ սկզբնաղբյուրը: Եվ դատարանը պարտավորեցրել է Սվետլանա Առաքելյանին հերքել “Հայք” օրաթերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակված “Սպանության հետքերով” հոդվածում հայտնած տեղեկությունները` նույն “Հայք” թերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո` հերքում խորագրի ներքո:Դատավոր Կարինե Պետրոսյանի կայացրած վճռի վերաբերյալ հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը. խեղկատակություն է ոչ միայն կայացված դատական ակտը, այլ նաեւ` դատական ողջ գործընթացը:Եթե դատավորն իրեն նեղություն տար ու կարդար “Զանգվածային լրատվության մասինե ՀՀ օրենքը, ապա ի սկզբանե հայցը չէր ընդունի վարույթ: ՀՀ Զանգվածային Լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն` “Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը”: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի համաձայն` ,հայցի պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ”: Տվյալ դեպքում ԶԼ մասին օրենքով սահմանվել է հերքման պահանջը ներկայացնելու 1-ամսյա ժամկետ` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը: ,Հայքե օրաթերթում իմ հոդվածը լույս է տեսել 2008թ փետրվարի 8-ին, իսկ դատարան հայցադիմումը ներկայացվել է 2010 թ. օգոստոսին: Սա արդեն բավարար հիմք էր` հայցադիմումն ընդհանրապես վարույթ չընդունելու համար: Սակայն դատավորը անտեսել է օրենքի այս դրույթը: Օգտվելով Քաղ.դատ.օր-ի համապատասխան հոդվածից` ես չեմ մասնակցել դատաքննությանը: Ողջ գործընթացը համարել եմ ապօրինի ու չեմ ցանկացել լեգիտիմացնել կամ իմ գործողություններով օրինականացնել ապօրինությունները: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ 2010 հուլիսից դադարեցվել է “Հայք” օրաթերթի տպագրությունը, մինչդեռ` դատարանը վճռել է, որ Սվետլաննա Առաքելայնը հերքումը պետք է տպագրի “Հայք” օրաթերում` “հերքում” խորագրի ներքո: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք կամ` քաղաքական հետապնդման, կամ`միտումնավոր անգրագիտության հետ: Առավել եւս, որ հայցվորի ընտանիքն ազգակցական կապ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս առումով հրավիրում եմ իրավապաշտպան լրագրողական կազմակերպությունների եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը”:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
Խեղկատակություն է ողջ գործընթացը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ