Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանի նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանին գրադարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Աննա Չուլյանին նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

«Հրաչյա Սարիբեկյանը բավականին բարդ փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, և այն խնդիրները, որ դրված են եղել նրա առջև, հիմնականում լուծվել են: Վստահ եմ, որ տիկին Չուլյանի ջանքերով ևս Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»,- նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:




Լրահոս