7 օր պայքարելուց, կյանքի ու մահվան դեմ կռիվ տալուց հետո սակայն, ցավոք սրտի դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանը մահացավ: Վերջինս ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է 58-ամյա պապը ՝Սամվել Հակոբջանյանը: Մեր ձեռքում է հայտնվել դաժանորեն ծեծի ենթարկված երեխայի լուսանկարը: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք
ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել էր Սամվել Հակոբջանյանին եւ նրա դստեր երեխաներին ծեծի ենթարկելու եւ մկնդեղ տալու համար:
Գրել էինք, որ 6-ամյա երեխային ծեծի ենթարկած պապը՝ Սամվել Հակոբջանյանն իր ցուցմունքում ասել էր, թե երեխաները առանց իրեն զգուշացնելու ձմերուկը կերել են, ավելի ուշ չոփով խաղացել են իր ականջների հետ, պարբերաբար հարվածել են իր ձեռնափայտին, ինչից զայրացած էլ ինքը սկսել է ծեծել երեխաներին:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի և նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները: 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.