
Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է: ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։
Դեպքի վայրում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։